Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դանիա-Գերմանիա` 1:2

Դանիա-Գերմանիա` 1:2
18.06.2012 | 02:59

Դանիա-Գերմանիա խմբային երրորդ խաղում դանիացիները հանգամանքների որոշակի զարգացումների դեպքում հնարավորություն ունեին դուրս գալու մեկ քառորդ եզրափակիչ: Սակայն, ինչպես պատշաճում է կատարյալ պրոֆեսիոնալներին, Գերմանիայի ընտրանին մնաց իր բարձրության վրա, թեպետ նախախաղային բազմաթիվ գուշակություններ կային նրանց հնարավոր «զիջումների» հետ կապված: Առաջին խաղակեսն ունեցել է արդյունավետ ոչ-ոքի: Տասնիններորդ րոպեին Պոդոլսկու գոլին հինգ րոպե անց դանիացիները պատասխանել են փոխխոցումով (Կրոն Դեհլի), սակայն երկրորդ խաղակեսի ութսուներորդ րոպեին Բենդերը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը: Այսպիոսով` մեկ քառորդում գերմանացիների մրցակիցը կլինեն հույները, իսկ պորտուգալացիները նվեր ստացան չեխերին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ